Լրահոս / Հայտարարություններ
Եվրասիա վարժարանի ունկնդիրների այցը Դիվանագիտական դպրոց
18.04.2017
Ապրիլի18-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Եվրասիա միջազգային համալսարանին կից՝ Եվրասիա վարժարանի Դիվանագիտական դասընթացի մասնակից ունկնդիրներին:
Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը ներածական դասախոսությամբ ներկայացրեց դպրոցի կառուցվածքը և գործունեությունը, ինչպես նաև դիվանագիտական ծառայության վերաբերյալ մանրամասներ, ապա պատասխանեց դիվանագիտական ծառայության, տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ ունկնդիրների բազամթիվ հարցերին: