Լրահոս / Հայտարարություններ

Լսարանի անվանակոչման միջոցառում

29.05.2017

Կից լուսանկարներ

Բացման խոսք Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վ․ Գաբրիելյանի կողմից

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին

 

Ամբողջ ալբոմ »

Մայիսի 29-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Դպրոցի լսարաններից մեկն անվանակոչվեց «Եվրոպա` ի գնահատումն դիվանագիտական դպրոցին Եվրոպական Միության ցուցաբերած նշանակալից օժանդակության»:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետներ, Հայաստանի դիվանագիտական դպրոցի ունկնդիրներ և այլ հյուրեր:

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը կարևորեց Դիվանագիտական դպրոցին դրա հիմնադրումից ի վեր Եվրոպական Միության ցուցաբերած շարունակական և նշանակալից օժանդակությունը և այդ օժանդակության դերը դիվանագետների նոր սերնդի կրթության մեջ: Նա նշեց նաև Հայաստանի պատմության ընթացքում երկրի համար եվրոպական արժեքների ունեցած դերը:

Ելույթով հանդես եկավ նաև Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ