Լրահոս / Հայտարարություններ

Դիվանագիտական կրթության միջազգային ֆորում

12.09.2017

Կից լուսանկարներ

Դիվանագիտական կրթության միջազգային ֆորումի մասնակիցների պաշտոնական նկարը, 2017թ.

Ամբողջ ալբոմ »

Սեպտեմբերի 6-9-ը Սանտյագոյում (Չիլի) տեղի ունեցավ Դիվանագիտական ակադեմիաների և միջազգային հարաբերությունների ինստիտուտների տնօրենների և դեկանների 44-րդ տարեկան հանդիպումը (որը հայտնի է Դիվանագիտական կրթության միջազգային ֆորում անունով), որին մասնակցեց նաև ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը:

Ավանդական դարձած այս հավաքին, որի կազմակերպիչն այս տարի Չիլիի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան էր, մասնակցում էին բոլոր մայրցամաքները ներկայացնող  շուրջ 50 դիվանագիտական ակադեմիաների ղեկավարներ:  

Համաժողովին դիվանագետների կրթության և վերապատրաստման մշտական խնդիրներից բացի քննարկվեցին կայուն զարգացման օրակարգի իրականացման ուղղությամբ տարվող տարբեր երկրների քաղաքականությունը, դրան նվիրված դիվանագիտական կրթությանը, ինչպես նաև մասնավորապես Լատինական Ամերիկայի տարածաշրջանին առնչվող խնդիրներ:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ