Դպրոցի հյուրերը
Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Գասեր
13.07.2017
Հուլիսի 13-ին Դիվանագիտական դպրոցում դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Գասերը: Դեսպան Գասերը հանգամանալից ներկայացրեց իր երկրի կառուցվածքը և Շվեյցարիայի չեզոքության սկզբունքից բխող արտաքին քաղաքականության յուրահատկությունները, ինչպես նաև հայ-շվեյցարիական երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը։ Վերջում նա պատասխանեց ունկնդիրների հարցերին։