Դպրոցի հյուրերը
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյան
14.07.2017
Հուլիսի 14-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին: Նախարարը ներկայացրեց մշակութային քաղաքականության ոլորտում ՀՀ կառավարության գերակայությունները և առկա խնդիրները, մշակույթի նախարարության դերը ՀՀ մշակութային դիվանագիտության իրականացման գործում, խոսեց ընթացքում գտնվող մշակութային մի շարք ծրագրերից: Վերջում պատասխանեց ունկնդիրների բազմաթիվ հարցերին Հայաստանում և արտերկրում գտնվող հայկական մշակութային հուշարձանների և ընդհանրապես մշակութային ժառանգության պահպանության, ոլորտում իրականացվող քաղաքականության և այս ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: